Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում
07.02.2020 18:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, Շոլոխովի փողոցի մի տնից Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Էդմոնդ Վ.-ին, որը 2020 թ. փետրվարի 5-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: