Բալահովիտցի տղամարդը գողության համար Չինարի էր հասել
23.11.2022 12:41
Գողություն
Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի վարչական ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ապամոնտաժել և գողացել է բնակավայրի գիշերային լուսավորության համար նախատեսված երկաթե հենասյուները՝ համայնքին պատճառելով գույքային վնաս։
Բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 66-ամյա բնակիչը ներկայացվել է Բերդի քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: