Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Գայի պողոտայում
05.01.2022 12:44
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վարազդատ Գ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: