Գողության հետքերով
Հուլիսի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Պապլավոկ» սրճարանի մոտ ոմն Գեորգի բացահայտ հափշտակել է մի քաղաքացու համակարգիչը և բջջային հեռախոսը:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեորգին 1994 թ. ծնված Գեորգի Գ.-ն է, որը ժամը 21.00-ին Մաշտոցի պողոտայի թիվ 5/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել, իսկ նրա եղբայրը` 1991 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը գտնվել է նրա հետ, ներկայացվել է բաժին:
Վերջինս իր կողմից վարած «Հոնդայի Տուքսոն» մակնիշի տաքսի ավտոմեքենայից ներկայացրել է «Նոութբուք» համակարգիչը, բջջային հեռախոսը և տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: