Գողության մեղադրանքով հետախուզվող՝ Ծաղկավանում
11.02.2015 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մխիթար Խ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: