Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատ քաղաքում
09.01.2013 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 11.50-ին, Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: