Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
21.01.2015 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 20-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը 2014 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: