Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
14.03.2013 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 13-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Սևակ Բ.-ն, որը փետրվարի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: