Գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայում
24.05.2013 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 14.00-ին, Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մարգարիտ Գ.-ն, որը մայիսի 20-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: