Գողության մեղադրանքով հետախուզվող` Արմավիր գյուղից
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Արմավիր գյուղից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը հունիսի 24-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
