Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
01.03.2021 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Էդգար Ղ.-ն, որը 2020 թ. հուլիսի 17-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: