ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Անդրանիկ Վ.-ն, որը մարտի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Անդրանիկ Վ.-ն հանձնվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: