ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սյունիքի մարզում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սյունիքի մարզում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով իրավապահ այլ մարմինների աշխատակիցների հետ, փետրվարի 1-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից Ջերմուկի բաժին բերման են ենթարկել 49-ամյա Համբարձում Մ.-ին, որը հունվարի 28-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Համբարձում Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: