Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 5-ին Կիլիկիա ավտոկայանի մոտակայքում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 35-ամյա Արմեն Մ.-ին, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					