Գողության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
12.11.2022 11:23
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին, ժամը 05.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 29-ամյա Իսահակ Բ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական երրորդ մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: