49-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Վարդենիսի և Սևանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ վերադառնալիս հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 49-ամյա Արմեն Ս.-ն, որը նոյեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					