Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
14.09.2021 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի և Շենգավիթի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել և Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Ռոման Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: