Գողության մեղադրանքով հետախուզվում էր Սոչիի օդանավակայանի ոստիկանների կողմից
Ոստիկանության ՔՈԳՎ և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 42-ամյա Կարեն Ն.-ն, որը օգոստոսի 3-ից Սոչի քաղաքի օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
