Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Երկաթուղայինների փողոցում
19.11.2021 12:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին Երևան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ փողոցից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Տիգրան Մ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տիգրան Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: