Գողության մեղադրանքով
22.11.2014 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Կ.Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը նոյեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: