Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
23.07.2021 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
![Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում](/timthumb?src=/resources/police/img/news/big/1627024334-1083.jpeg&q=75&w=780&wm=1)
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Մայիս Գ.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մայիս Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: