Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
26.09.2022 12:14
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ծառայողները սեպտեմբերի 25-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 11-րդ կմ-ին հայտնաբերել և Գուգարքի բաժին են տեղափոխել 42-ամյա Վարուժան Վ.-ին, որը 2013 թվականից ՌԴ Ամուրի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: