Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կարենիս գյուղում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Կարենիս գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա Սերգեյ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					