Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
18.06.2022 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և ԱՎՎ ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկել 34-ամյա Վլադիմիր Ս.-ն, որը ապրիլի 14-ից ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: