ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 13.30-ին, Երևանի Քրիստաֆորի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ն, որը հունիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: 
 
***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 9.10-ին, Այնթապ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ն, որը ս/թ հունիսի 24-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: