Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նուբարաշենում
22.02.2023 10:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 00.33-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքում հայտնաբերվել և Գորիսի բաժին է տեղափոխվել 29-ամյա Մարտիկ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: