Գողության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
04.08.2022 12:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 3-ին Գյուրջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 24-ամյա Արթուր Ս.-ն, որը հուլիսի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: