Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
09.09.2020 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին Վարդաշենի 11-րդ փողոցից բերման է ենթարկվել 23-ամյա Անդրանիկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: