Գողության փորձը բացահայտվեց
Օգոստոսի 1-ին, ժամը 12.40-ին, Արտաշատի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, իր բնակարանից բերման են ենթարկել Արարատյան փողոցի բնակիչ, 16-ամյա մի պատանու: Պարզվել է, որ նա իր քրոջ 40-ամյա ամուսնու հետ փետրվարին, պատուհանի թիթեղը պոկելու միջոցով, մուտք է գործել Արտաշատի Այվազովսկու փողոցում գտնվող ՍՊԸ-ի չգործող արտադրամաս և փորձել գողանալ հոսանքի երեք կուտակիչ (տրանսֆորմատոր), սակայն տեսնելով արտադրամասի սեփականատիրոջն ու նրա որդուն՝ դիմել են փախուստի՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրոջ ամուսինն էլ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: