Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
03.06.2023 12:37
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 2-ին բաժին է ներկայացել 38-ամյա Մհեր Խ.-ն, որը մայիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: