Ոստիկանները բացահայտել են գողության փորձը
Հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Պոպովի փողոցից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հունիս ամսին ուրիշի հողամասի ծառերից քաղել է հինգ արկղ ծիրան և փորձել է գողանալ։ Բայց հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Չարբախի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է տուժողի ինքնությունը, որը ներկայացել է բաժանմունք և հաղորդում տվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: