Գողության փորձը բացահայտվեց
31.07.2019 15:16
Գողություն
Հուլիսի 18-ին Պ. Սևակի փողոցում գտնվող գրասենյակային տարածքից կատարվել էր գողության փորձ:
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, հուլիսի 30-ին, ժամը 06.30-ին, գողության փորձը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: