Գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
29.09.2021 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 28-ին Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել և Գավառի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Վարազդատ Հ.-ն, որը հուլիսի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: