Գողության և ծեծի մեղադրանքներով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի Շենգավիթի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 52/2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հրանտ Ք.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գողություն/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 19.45-ին, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի անասնագոմերին հարակից տնակից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Խաչատուր Ե.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի / ծեծ/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: