Գողության համար հետախուզվողը՝ Բավրայի սահմանային անցակետում
01.09.2018 13:12
Հետախուզվողի հայտնաբերում

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին, ժամը 17.15-ին, Բավրայի սահմանային անցակետից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Կարեն Ն.-ն, որը հունիսի 11-ից Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: