Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գեղամասար գյուղում
01.11.2023 17:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Գեղամասար գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 40-ամյա Ստեփան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: