Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Մրգաշատ գյուղում
02.08.2019 13:06
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Ռաֆիկ Մ.-ին, որը հուլիսի 24-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: