Գողության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
03.05.2019 14:46
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 2-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Բաղրամյանի բաժին է ներկայացել 33-ամյա Կարեն Կ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: