ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

06.05.2024 12:26 Գողություն
Մաշտոցի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Նշված հասցե ոստիկանության Մաշտոցի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 9-ից 14.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բնակարանի մուտքի դուռը բացել և գողացել են օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք և այլ իրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով, Արաբկիրի 35-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել Ներքին Շենգավիթի բնակիչ 48-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: