Գողության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք
07.03.2019 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 7-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 56-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: