Գողության մեղադրանքով հետախուզվողը՝ կամավոր
08.11.2017 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 7-ին, ժամը 14.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Մխիթար Մ.-ն, որը հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: