Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
10.06.2023 11:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ին բաժին է ներկայացել 47-ամյա Արթուր Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: