Գողության համար հետախուզվողը՝ Վարդենիսում
11.06.2018 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին, ժամը 14.00-ին, Վարդենիս քաղաքից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գառնիկ Դ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: