Գողության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին
12.03.2019 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 11-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Ջուղայի փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Արթուր Մ.-ին, որը փետրվարի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: