Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
12.04.2018 10:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մ.Խորենացի փողոցի 162/Ա հասցեից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը 2017թ. հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: