44-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության համար
13.05.2019 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին, ժամը 22.30-ին, Երևանի Կիևյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Գագիկ Մ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: