Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
14.03.2019 10:45
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոտիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 13-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 34-ամյա Արտակ Գ.-ին, որը փետրվարի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: