Ոստիկանները հայտնաբերեցին գողության մեղադրանքով հետախուզվողին
15.09.2017 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների և Էրեբունու վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 10.15-ին, Երևանի Ռոստովյան փողոցի 21 շենքից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Սուրեն Խ.-ն, որը օգոստոսի 31-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: