Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
15.11.2016 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1984 թ. Վարազդատ Ա.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: