Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Սեբաստիայի փողոցում
17.09.2019 14:56
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Սեբաստիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: